Մայիսի 26-ից Ուկրաինան դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը Ryanair ավիաընկերությանը պատկանող օդանավի՝ Մինսկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ուկրաինայի ավիաընկերություններին ու օդանավերին կարգելվի թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում:
Երկրի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ իշխանությունների որոշումն ուղղված է թռիչքների և ուղևորների անվտանգության ապահովմանը: