Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, մայիսի 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում մայիսի 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում