Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեծահասակների 10 մետր ատրճանակ ձևում Կարապետյանը խոցելով 575 միավոր՝ 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:
Եզրափակչում Էլմիրա Կարապետյանը խոցելով 157.0 միավոր՝ վերջանական հաշվարկում գրավել է 5-րդ տեղը:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության եզրափակիչ էր դուրս եկել նաև Հայկ Բաբայանը՝ կրկին զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: