Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 16-ին Ժնևում կկայանա Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Բանակցությունների ժամանակ կքննարկվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրը, ինչպես նաև՝ միջազգային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման փոխգործակցությունը: