Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները:
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման հավաստագրով՝ երկու դեղաչափ պատվաստվելուց հետո։