Կիևում Բելառուսի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը՝ կապված երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Ուկրաինայի ու Բելառուսի միջև ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ ուկրաինական կողմի միանձնյա որոշման հետ կապված՝ Բելառուսի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարության»,-նշում է դեսպանությունում: