Մայիսի 24-ին Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ (Խաչաղբյուր) գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը:
Գյուղացիները դժգոհություն են արտահայտել սոցիալական ծանր պայմաններից՝ պնդելով, որ գյուղի արոտավայրերը կաշառքի դիմաց տրվում են հարուստ մարդկանց:
Ցուցարարները գյուղի բնակչությանը թշվառ դրության հասցնելու համար մեղադրել են Դաշքեսանի շրջանի ղեկավար Ահադ Աբիևին: Նրանց խոսքով՝ գյուղում չկան գազ և ջուր, ոչ էլ ասֆալտապատ ճանապարհներ:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ պատերազմում զոհված որդու և պատերազմի մասնակից մյուս որդու հողատարածքները վաճառվել են հարուստներին, որոնք այնտեղ առանձնատներ են կառուցել;
Ոստիկանությունը միջամտել է ակցիային և ցուցարարներին հեռացրել նախագահի աշխատակազմի շենքի մոտից:
Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղը գտնվում է Բաքվից 420 կմ դեպի արևմուտք՝ Հայաստանի հետ սահմանին: