Արդեն տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ընթացքում ես ստորագրել եմ 8.6 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Այդ ավտոբուսների մատակարարումը կիրականացվի 6 ամսվա ընթացքում: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն կնքվել է ևս 50 նույնատիպ ավտոբուսի ձեռքբերման պայմանագիր, ավտոբուսները կրկին կմատակարարվեն 6 ամսվա ընթացքում:
«Այսպիսով, 6 ամսից Երևանում կունենանք 211 բարձր ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ»,- նշեց քաղաքապետը: