Եվս 1,5 տարի և Երևանի բժշկական պարագաների գործարանի նոր արտադրական համալիրը կգործի ամբողջ ներուժով: Հիմնարկեքի արարողության ընթացքում ՍՄԴ Բեսթ ընկերության հիմնադիր Հայկ Մաղաքելյանը վստահեցնում է՝ շարունակելու են աջակցել ազգային արդյունաբերության երիտասարդ ոլորտների զարգացմանը: Նոր համալիրը կապահովի նվազագույնը 400-450 աշխատատեղ:
Գործարանի առաջին արտադրական համալիրն արդեն 3 տարի գործում է ժամացույցի ճշգրտությամբ՝ նշում է հիմնադիրը. այս պահին արտադրում են բժշկական ներարկիչներ, արյան նմուշառման անոթներ և ասեղների ամբողջ տեսականին:
Գործարանի ամբողջ արտադրանքը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ընկերությունը շարունակում է միջազգային արտոնագրման գործընթացը։ Վերջին շրջանում ընկերության արտադրանքի հանդեպ անհամեմատ աճել է հետաքրքրությունը ռուսական և ԵԱՏՄ շուկայում:
Իսկ ՍՄԴ Բեսթում արդեն մտածում են նոր տեղամասերի մասին. հաջորդը կլինի Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում, ապան նաև Սպիտակում: