Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին՝ Քրիստինա Վարդանյանին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է նշանակվել Մարկոս Հարությունյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի մանդատը տրվել է Վիլեն Գաֆեսճյանին, իսկ Էդգար Բարսեղյանի մանդատը՝ Նարեկ Պետրոսյանին:
Նարեկ Պետրոսյանը մանդատը ստանալուց հետո հայտարարել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեղմնավոր աշխատանք մաղթեց ավագանու նորեկ անդամներին, եռանդ, ուժ՝ ի բարօրություն Երևանի: