ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյին, որը Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, որը ուղղակի կամ անուղղակի նպաստում է երկրի ռազմական գործողությունների իրականացմանը կամ ռազմական կարողությունների ավելացմանը: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը:
«Ամերիկացի հարկատուների ոչ մի դոլար չպետք է ուղարկվի նավթով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին, մի երկիր, որն Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել, հայ ռազմագերիների է պահում, այժմ էլ ներխուժել է Հայաստանի տարածք»,-հ այտարարել է կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն:
Ըստ ամերիկացի կոնգրեսականի՝ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է կասեցնի «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձևը, և եթե նա չանի դա, ապա Կոնգրեսը պետք է օրենսդրորեն կանխարգելի Ալիևի ռեժիմին հատկացվելիք ամերիկյան ցանկացած օգնություն: Բաքվին ռազմական օգնության մատակարարումը շարունակելով՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիային, իր հարձակումներն ավելի թեժացնելու համար ԱՄՆ-ն կանաչ լույս է վառում Ալիևի առջև: