Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Մերձավոր Արևելք այցը մեկնարկել է Իսրայելից՝ հույս ունենալով ամրապնդել ՀԱՄԱՍ-ի և Թել Ավիվի միջև կնքված հրադադարի համաձայնագիրն ու օգնել ավերված Պաղեստինում մարդասիրական օգնության տրամադրման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է US News-ը:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի նաև Հորդանանի արևմտյան ափ՝ Ռամալահ, ինչպես նաև Կահիրե և Ամման:
«Մենք նախևառաջ պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, օգնենք կարիքավորներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Նշվում է, որ Եգիպտոսը որպես միջնորդ է հանդես գալիս արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ որպես իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորում միակ լուծումը տեսնում է երկու պետության ստեղծման մեջ: