Կալիֆոռնիայի Սենատը հավանության է արժանացրել Թուրքիայի դեմ դիվեստիցիայի օրինագիծը, որն ընդունվել է ձայների 35:0 հարաբերակցությամբ:
Օրինագծի հեղինակներն են սենատորներ Էնթոնի Փորթանթինոն և Սքոթ Ուիլքը:
Փաստաթղթով պահանջվում է, որ պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (PERS) և ուսուցիչների կենսաթոշակային համակարգի (STRS) կառավարման խորհուրդները կրթօջախներին թույլատրեն հրաժարվել Թուրքիայի թողարկած կամ այդ երկրին պատկանող ներդրումային գործիքներից:
«Գլենդեյլի շատ պետական աշխատողներ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, որոնց մեծ մասը տառապանքների է ենթարկվել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Թուրքիան»,- հայտարարել է սենատոր Էնթոնի Փորթանթինոն: