Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան՝ հայտնում է ՊՆ-ից: