«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները դաշինք են ձևավորել և միասին են մասնակցելու ընտրություններին:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Լևոն Շիրինյանն է, երրորդում՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: