Ադրբեջանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռված Օրխան Ջամալովը: Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
ՊԱԾ հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացի Օրխան Ջամալովը 2014 թ. Ադրբեջանից մեկնել է Թուրքիա, որտեղից ապօրինի ճանապարհով անցել է Սիրիա: Ռաքայում նա անդամակցել է «Իսլամական պետություն» զինված խմբավորման ենթակայության տակ գործող «Ազերի ջամաաթ» կոչվող անօրինական զինված խմբավորմանը: Այդ հանցավոր խմբի կազմում մասնակցել է վարժանքների և զինված բախումների:
Ջամալովը հանցավոր խմբավորմանն անդամակցելու, կրոնական ծայրահեղականության և ֆանատիզմի հողի վրա վարժանքների և զինված բախումների մասնակցելու համար որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության: