ՀՀ Տավուշի մարզպետարանն իրազեկում է՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցե՛ք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ասված է հաղորդագրությունում: