Ռուսաստանը, չնայած Եվրամիության հանդեպ «ապակայունացնող գործունեությանը», մնում է ԵՄ-ի մոտ և ամենախոշոր հարևանը, առևտրի աղբյուրն ու ներդրողը: Ռուսաստանը նաև հանդիսանում է միջազգային հարթակում ամենակարևոր խաղացողը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ հենց այդ պատճառով էլ եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և Եվրահանձնաժողովին հանձնարարվել է հունիսին նախանշված գագաթնաժողովին պատրաստել ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների զեկույց: