Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում: