Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
Ըստ այդմ՝ ունենք հետևյալ մակրոպատկերը․
2021 թվականի ապրիլը 2020 թվականի ապրիլի համեմատությամբ՝
-
ՏԱՑ-ը կազմել է 23.2%,
-
արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.9%-ով,
-
ծառայությունների ծավալն աճել է 15.4%-ով,
-
առևտրի շրջանառությունն աճել է 47.8%-ով,
-
շինարարության ծավալն աճել է 87.7%-ով,
-
արտահանման ծավալն աճել է 64.3%-ով,
-
ներմուծման ծավալն աճել է 39.1%-ով։
2021 թվականի հունվար-ապրիլը 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատությամբ՝
-
ՏԱՑ-ը կազմել է 2.6%,
-
արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.9%-ով,
-
ծառայությունների ծավալը կրճատվել է -2.9%-ով,
-
առևտրի շրջանառությունն աճել է 4.8%-ով,
-
շինարարության ծավալն աճել է 20.3%-ով,
-
արտահանման ծավալն աճել է 16.7%-ով,
-
ներմուծման ծավան աճել է 2.2%-ով։
Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա կտրվածքով տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել, իսկ կումուլյատիվ կտրվածքով (հունվար-ապրիլ) միայն ծառայությունների ոլորտն է շարունակում մնալ բացասական տիրույթում։ Գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեն հրապարակում է եռամսյակային պարբերականությամբ, այդ իսկ պատճառով այն բացակայում է կոմիտեի ընթացիկ օպերատիվ հրապարակման մեջ։
Մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առավել մանրամասն վիճակագրությունը ներկայացված է գծապատկերներում։