ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունը դադարեցնելու կոչով: Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ես միացել եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Նա հավելել է, որ ամերիկացի հարկատուները չպետք է շարունակեն սուբսիդավորել այն զինված ուժերին, որոնք տարածաշրջանն ապակայունացնող ագրեսիվ գործողություններ են իրականացնում: