Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:
Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են:
Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: