Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Նշենք, որ աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են՝ հայտնում են ԱԻՊԾ-ից: