Մայիսի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ,
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 2500 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 6600 քմ, Դալար գյուղում՝ 2000 քմ, Եղեգնավան գյուղում՝ 3500 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4900 քմ,
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ 5․5 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.8 հա: