Հանգստյան օրերին Ամերիկայի Չիկագո նահանգի տարբեր վայրերում տեղի են ունեցել կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Ամենափոքր զոհին՝ 15-ամյա պատանուն, անհայտ չարագործները սպանել են իր տան մուտքի մոտ: Երկու քաղաքացի էլ մահացու վիրավորվել է խանութում սկսված կրակոցների ժամանակ: Նշվում է, որ տղամարդը վիճել է 23-ամյա կնոջ հետ և զենք օգտագործել նրա և նրան ուղեկցող 18-ամյա աղջկա դեմ: 3 մարդ էլ սպանվել է քաղաքային զբոսայգիներում, մեկը՝ մայրուղու վրա:
Fox News-ի փոխանցմամբ՝ Չիկագոյում հանգստյան օրերին ոստիկանությունը բնակիչներից առգրավել է ավելի քան 70 միավոր ապօրինի զենք: