Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ մարզաձևի Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը կներկայացնի 35 մարզիկ:
«Ինչպես արդեն հաղորդվել էր նախապես, համավարակի տարածմանն ակամայից չնպաստելու, շփումներն ու ուղևորությունները սահմանափակելու միտումով՝ Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհամասի 2021 թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-29-ը, և որպես մրցավայր ընտրել էր Կիպրոսի Լիմասոլ քաղաքը:
Մայիսի 25-ից մասնակից թիմերը կժամանեն Կիպրոս: Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է 28 պետության մասնակցություն. Հայաստան, Ադրբեջան, Ավստրիա, Բելոռուս, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Նշենք, որ մրցումներն անց են կացվելու նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների, ինչը պարտադիր է Սամբոյի՝ օլիմպիական մարզաձև դառնալու ճանապարհին:
Ինչպես միշտ, Հայաստանի սամբոյի հավաքականները մրցավայր են մեկնում մեծ հավակնություններով: Spyros Kyprianou Sports Center Limassol մարզասրահի գորգերին ուժերը մրցակիցների հետ կչափեն և մեր երկրի մարզական պատիվը կպահեն 35 մարզիկ-մարզուհի»,- ասված է հայտարարությունում:
Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականների մարզիկներին ըստ քաշային կարգերի:
Պատանիների առաջնություն, տղաներ
Արամ Խաչիկյան՝ 53 կգ
Մեսրոպ Նիկոյան՝ 64 կգ
Վիլիկ Սահակյան՝ 71 կգ
Արտյոմ Ադամյան՝ 79 կգ
Սմբատ Հակոբյան՝ 88 կգ
Արթուր Հարությունյան՝ 98 կգ
Գրիգոր Բեկնազարյան՝ +98 կգ
Պատանիների առաջնություն, աղջիկներ
Անի Մարտիրոսյան՝ 47 կգ
Սյուզաննա Կիրակոսյան՝ 50 կգ
Մարիամ Ստեփանյան՝ 54 կգ
Թամարա Գրիգորյան՝ 59 կգ
Մարինե Աբրահամյան՝ 65 կգ
Մոնիկա Մկոյան՝ 72 կգ
Ագապի Հարությունյան՝ 80 կգ
Երիտասարդների առաջնություն, տղաներ
Դավիթ Հովսեփյան՝ 58 կգ
Նարեկ Ամիրյան՝ 64 կգ
Դավիթ Աբրահամյան՝ 71 կգ
Մամիկոն Ավետիսյան՝ 79 կգ
Գոռ Հարությունյան՝ 88 կգ
Դավիթ Հարությունյան՝ +98 կգ
Երիտասարդների առաջնություն, աղջիկներ
Ռուզաննա Բալասանյան՝ 50 կգ
Տղամարդկանց առաջնություն
Գրիգոր Մխիթարյան՝ 58 կգ
Մաքսիմ Մանուկյան՝ 64 կգ
Անդրանիկ Նաղդալյան՝ 71 կգ
Արթուր Հակոբյան՝ 79 կգ
Արսեն Ղազարյան՝ 88 կգ
Արման Ավանեսյան՝ 98 կգ
Արման Մանուկյան՝ +98 կգ
Կանանց առաջնություն
Մելինե Մամիկոնյան՝ 50 կգ
Վարսիկ Գրիգորյան՝ 54 կգ
Աննա Մկրտչյան՝ +80 կգ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան՝ 58 կգ
Արամ Աղաջանյան՝ 64 կգ
Մհեր Մերջանյան՝ 71 կգ
Թաթուլ Ավագյան՝ 79 կգ
Նշվում է, որ Կիպրոս կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սարմեն Ամիրյանը, Գագիկ Ղազարյանը, Տիգրան Ղազարյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Էդուարդ Ասլանյանը, Ազատ Անդրյանը և Վազգեն Մարգարյանը:
Վերջին երկուսը կմասնակցեն մրցավարների միջազգային սեմինարի:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Պատանիների առաջնության գոտեմարտերը կկայանան մայիսի 26-ին, երիտասարդներինը՝ մայիսի 27-ին, տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը՝ մայիսի 28-ին և 29-ին: