Օր է լինում, երբ լուծում են ստանում հարցեր, որոնք տասնամյակներով չեն լուծվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Այսօր նման օրերից մեկն էր. Սուրեն Պապիկյանի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ միասին կարողացանք պայմանավորվել մի այնպիսի խոչընդոտի վերացման մասին, որը երկու երկրների համագործակցությանն ու բեռնափոխադրումներին զգալի աճ կտա, ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը։
Կեսօրին հանդիպեցինք, պայմանավորվեցինք, իսկ երեկոյան` ստորագրեցինք»,- գրել է Քերոբյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։