Թբիլիսիում «Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց մի քանի հազար աջակիցները կեսօրից հետո, ինչպես խոստացել էին, սկսել են «կաթվածահար անել» քաղաքը, գրում է Aliq-ը:
Ցուցարարները երթով տեղափոխվել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Արդարադատության տան տարածք, փակել են Քուռ գետի աջ ափի ճանապարհի երթևեկությունը:
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը գտնվում է Արդարադատության տանը, և ցուցարարների պահանջներից մեկը Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականն է:
Նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում լայնածավալ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները են ներկայացրել իշխանությանն ու ժամանակ տվել մինչև մայիսի 24-ի կեսօրը: Պահանջները՝ թուրքական «Էնկա» ընկերության հեռացումը Ռիոնիի կիրճից և նախարարի հրաժարականը չիրականացնելու դեպքում, ակցիայի կազմակերպիչները խոստացել էին համալրել ցուցարարների թիվը, արգելափակել բոլոր պետական շենքերի մուտքերն ու փողոցները, կաթվածահար անել Թբիլիսին: