Մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանի և Արբակ աբեղա Սարուխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:
Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը՝ տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում: