ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատում է, որ Հայաստանի ապագան պայծառ է, և ԱՄՆ ՄԶԳ-ն՝ որպես իսկական գործընկեր, լինելու է Հայաստանի կողքին՝ օգնելու արձագանքել մարդասիրական կարիքներին, տնտեսական նախագծերին կամ երկրում ժողովրդավարության զարգացման ցանկացած նախաձեռնության:
«ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Երկրի զարգացման համագործակցության նոր՝ 5-ամյա ռազմավարության միջոցով մենք լազերի նման ամբողջովին կկենտրոնանանք երկու հիմնական նպատակների վրա․ առաջինը` Հայաստանի ժողովրդավարական անցումը պահպանելն է, երկրորդը՝ բոլոր հայաստանցիների համար տնտեսական անվտանգության մակարդակի բարելավումն է»,- հայտնում են ԱՄՆ ՄԶԳ-ից: