ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց: