Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու Աթենքի կոչին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, հայտարարել՝ Հունաստանը ևս խեղաթյուրում է պատմական փաստերը:
Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք ժողովուրդն ամաչելու պատճառ չունի և իրենց պատմության մեջ որևէ ցեղասպանություն չի եղել։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը և Հունաստանը հանդես են գալիս Անկարային ուղղված պահանջներով, սակայն դրանք հակասում են պատմական փաստերին։
Պոնտոսի հույների ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում՝ 1916-1923 թվականներին. տարբեր գնահատականներով սպանվել է ավելի քան 350 հազար մարդ։