Բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու. տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Երևանի կենտրոնում 2020 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։
Այսպիսով, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական գրասենյակից ստանալու՝
1․ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
2․ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,
3․ Պետական եկամուտների կոմիտեի,
4․ Ազգային արխիվի,
5․ Սոցիալական ապահովության ծառայության,
6․ Միգրացիոն ծառայության,
7․ Կադաստրի կոմիտեի,
8․ Թաղման բյուրոյի,
9․ Նոտարական ծառայություններ:
Տեղեկացնենք նաև, որ բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։
Հիշեցնենք նաև, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում»,- տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։