«Հայփոստ» ընկերությունը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առևտուրը՝ շնորհիվ ՀՀ-ում իր ամենամեծ ցանցի և նորարարական լուծումների:
«Հայփոստը» «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում ինտերնետ վաճառքով զբաղվողներին առաջարկում է ապրանքի պահեստավորում, փաթեթավորում, առաքում, գնորդներից վճարի ընդունում:
«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունից կարող են օգտվել ինտերնետ վաճառքով զբաղվողները, անհրաժեշտ է դիմել «Հայփոստի» կոմերցիոն բաժին [email protected] հասցեով կամ 514 514 հեռախոսահամարով:
Ինչպես նշել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Կարևորելով էլեկտրոնային առևտրի դերը մեր երկրի զարգացման գործում՝ «Հայփոստը» որդեգրել է զարգացման նոր ռազմավարություն, որով մեր հաճախորդներին մշտապես առաջարկում ենք նորարար ու առաջադեմ լուծումներ: «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունով «Հայփոստը» ստեղծում է հնարավորություն ինտերնետ վաճառքով զբաղվողներին կենտրոնացնել ժամանակը և ռեսուրսները իրենց կայքի առաջխաղացման վրա, իսկ օպերացիոն բոլոր գործողությունները մենք կիրականացնենք»:
«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում պատվերների առաքումն նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում 1, իսկ մարզերում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում «Հայփոստի» ավելի քանի 850 բաժանմունքում: