Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել: Ալպերում գտնվող այդ ճոպանուղին միացնում է Լագո Մաջորե լճի ափն ու Մոնտերոնե լեռը։
Փրկվածները երկու մանկահասակ երեխաներ են, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հայտնի է, որ սա ճոպանուղու առաջին երթուղին էր հակահամաճարակային սահմանափակումների չեղյալ համարելուց հետո։