Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից կգնի «Bayraktar TB2» հարվածային անօդաչուներ։ 24 միավոր անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը Լեհաստան կմատակարարվի արդեն 2022 թվականին։
Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Նախատեսվում է այցի ընթացքում համաձայնագիր ստորագրել ԱԹՍ-ներ գնելու վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Թուրքիա էր մեկնել Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը՝ հարվածային ԱԹՍ-ներ գնելու շուրջ բանակցություններ վարելու համար:
Բլաշակը նշել էր, որ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»: