«Այսօր հայկական տեքստիլը կարողանում է մրցունակ որակ և գին ապահովել ոչ միայն մեր երկրում, այլև Հայաստանից դուրս»,- ասում է «Դիլ տեքս» ընկերության հիմնադիրը:
«Դիլ տեքս»-ն արդեն մեկ տարի անկողնային պարագաներ, մանկական հագուստ է արտադրում Դիլիջանում։ Հիմնադիրները 2 տարի առաջ վերադարձան Ռուսաստանից ու որոշեցին վերականգնել ընտանեկան կարի արտադրամասը։
7 դերձակ ունեն, սպառման ծավալների մեծացմանը զուգահեռ պատրաստվում են նոր աշխատատեղեր բացել։
Մանրամասները՝ Կառավարության պատրաստած տեսանյութում: