Իտալիայի Մաջորե լճի մոտ ճոպանուղու վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Նախապես հայտնի էր դարձել, որ զոհվել է 13 ուղևոր, երկու երեխա՝ 5 և 9 տարեկան, տարբեր վնասվածքներով փրկվել էր, տեղեկացնում է euronews-ը:
Ցավոք, 9-ամյա տղան մահացել է հիվանդանոցում, 5 տարեկանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: Ճոպանուղին, որը Սթրեզա քաղաքից զբոսաշրջիկներին տեղափոխում էր Մոտարոնե լեռը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր աշխատում, և ողբերգությունը տեղի է ունեցել օդուղու բացման օրը:
Ճոպանուղու լարը կտրվել էր, և խցիկն ընկել էր երթուղու ամենաբարձր կետից՝ գրեթե 1,5 կմ բարձրությունից ու, գետնին բախվելով, ջախջախվել: Փրկարարները նշել են, որ զոհերի թիվը ճշտվում է, և զգուշացրել, որ այն կարող է աճել: