Վերջին օրերին Սյունիքում սահմանային իրավիճակը նույնն է, փոփոխություն չկա: Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավարը «Լուրերի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական զորքը համայնքի տարածք չի մտել, ոչ էլ մոտակա բարձունքներին են դիրքավորվել:
Մարատ Պետրոսյան (Իշխանասարի վարչական ղեկավար) - Նույնն է: Մեր զորքն էլ է նստած, ժողովուրդն էլ՝ իր համար: Իշխանասար գյուղի տարածք առաջ չեն եկել: