Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: