Ինչպես սնվել, որ կորցրած էներգիան վերականգնվի, և ինչ ուտել, որ սննդակարգում հավասարապես ընդգրկված լինեն սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը։ Ծնողներն ու բժիշկներն այսօր միայնակ են պայքարում ֆաստֆուդի և անառողջ սննդի դեմ։ Երեխային ոչ թե պետք է պարտադրել, այլ բացատրել, ասում է բժիշկ-դիետոլոգը։
«Առողջամարտիկ» ծրագիրն իրականացնում են «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Նպատակն է՝ հոգ տանել դպրոցականների առողջության մասին, և որ նրանք էլ իրազեկեն առողջ ապրելակերպի մասին։
Փոքրերի հետ՝ խաղերով, դեռահասների հետ՝ քննարկումների միջոցով մասնագետները կրթում են՝ ինչպես կազմել առողջ ափսե։
Կարևոր է նաև առողջ մտավոր դաստիարակությունը։ Դեռահասի բարդ տարիքում խորհուրդները՝ ինչ դառնալ, ինչպես ընտրել մասնագիտություն, չբարդութավորվել՝ շատ կարևոր են մասնագետների խորհուրդներն ու կենսափորձի ուսումնասիրությունը։
Առողջ ապրելակերպի քարոզիչների համար մի առանձին խնդիր էլ քովիդն է։ Ինչպես հաղթել վիրուսին և կտրել վտանգի շղթան։ Պատանիները տարածող չեն, այլ պայքարող։ «Առողջամարտիկը» եղել է արդեն Հայաստանի հինգ մարզի 15 համայնքում, այս օրերին՝ Գյումրիում։ Մյուս մարզերում և մայրաքաղաքում առողջ ապրելակերպի քարոզչությունը կշարունակեն մինչև տարեվերջ։