Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կմեկնի Ադրբեջան և Հայաստան:
Այս մասին, ինչպես հայտնում է ParsToday-ը, Խաթիզաբեն ասել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:
Իրանի ԱԳ ղեկավարի այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում: