Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակասությունները լուծել երկխոսության միջոցով: Այդ մասին ամենօրյա
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիձյանը:
«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կապահովեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց հանգստությանը»,- ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: