Հանրապետության տարածքում մայիսի 23-24-ը, 26-ի կեսօրից հետո, 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 23-26-ի կեսօրից հետո, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Մանրամասները՝ տեսանյութում: