Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն այսօր տոնում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը:
Ադամյանի առաջին պաշտոնական խաղը հավաքականում տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դանիայի հավաքականի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում։ Այդ ժամանակ նա ասել է. «Մինչև 4 տարեկանն ապրել եմ Հայաստանում և մեկնումից հետո սա իմ առաջին այցելությունն է հայրենիք։ Երևանում ապրում են իմ մոտիկ ազգականները։ Ինձ արդեն հաջողվել է ծանոթանալ քաղաքի հետ, այն շատ գեղեցիկ է»:
Ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ: