Լենուղի համայնքում այսօր ներկա եմ գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված համայնքի չորս հերոսների՝ ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանի, զինծառայող Թաթուլ Թովմասյանի, կամավորներ՝ Սերյոժա Ղուկասյանի և Մուշեղ Մուրադյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Իմ խոնարհումն եմ հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների հիշատակի առջև, ընդգծել նրանց անսահման հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը, որը մեզ պարտավորեցնում է մեր ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:
Փառք ու հավերժ հիշատակ մեր անմահացած հերոսներին: Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին»,- գրել է մարզպետը: