Մայիսի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էջմիածնի Եսայան փողոցի տներից մեկում հայտնաբերել են կանեփի 21 թուփ։ Ըստ տան 27-ամյա բնակչի՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու խնամել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով։
Մայիսի 20-ին բաժնի քրեական հետախույզներն էին օպերատիվ տվյալներ ստացել, որ Գեղակերտ գյուղի մի բնակիչ կանեփ է աճեցնում։ 60-ամյա տղամարդու հողամասում և ջերմոցում հայտնաբերվեց կանեփի 237 թուփ։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր ցանել ու մշակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: