Այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պաշտոնատար այլ անձինք մասնակցել են Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը, ծաղիկներ խոնարհել նրա հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: