Նիգերիայի հյուսիսում ավիավթարի է ենթարկվել ռազմական օդանավ, որի հետևանքով մահացել է 10 մարդ՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Մահացածների թվում են Նիգերիայի բանակի գեներալ-լեյտենանտն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:
Օդային աղետի պատճառը անբարենպաստ եղանակն է եղել: Ավիավթարը տեղի է ունեցել թռիչքուղում օդանավի վայրէջքի ժամանակ: