Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գրիգորյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ և առավելության հասավ 11:4 հաշվով:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը ևս արժանացավ բրոնզե պարգևի՝ 4։1 հաշվով առավելության հասնելով բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի նկատմամբ։